Գաղտնիության Քաղաքականություն

Lazzare & Darkins-ում մենք մեծ կարևորություն ենք տալիս ձեր անձնական տվյալների պաշտպանությանը։ Այս գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչ տվյալներ ենք հավաքում, ինչպես ենք օգտագործում դրանք, և ինչպես ենք պահպանում ձեր տեղեկատվության անվտանգությունը։

1. Ինչ տվյալներ ենք հավաքում

Երբ դուք պատվիրում եք կամ կապ եք հաստատում մեզ հետ, կարող ենք հավաքել հետևյալ տվյալները՝

  • Անուն և ազգանուն

  • Էլ․ փոստի հասցե

  • Հեռախոսահամար

  • Առաքման հասցե

  • Վճարման տվյալներ (հավաքվում և մշակվում են անվտանգ՝ երրորդ կողմի համակարգերի միջոցով)

  • Սոց․ մեդիա էջ (եթե կապ եք հաստատում Instagram/Facebook-ի միջոցով)

2. Ինչպես ենք օգտագործում ձեր տվյալները

Ձեր տեղեկատվությունն օգտագործում ենք՝

  • Ձեր պատվերները մշակելու և առաքելու նպատակով

  • Ձեզ հետ կապ հաստատելու համար՝ կապված պատվերի կամ հարցման հետ

  • Հաճախորդների սպասարկում իրականացնելու նպատակով

  • Մեր ծառայությունները և օգտատիրոջ փորձը բարելավելու համար

  • Գովազդային նորություններ ուղարկելու (միայն ձեր համաձայնությամբ)

3. Տվյալների անվտանգություն

Մենք ձեր տվյալները պահպանում ենք անվտանգ պայմաններում, հասանելի դարձնելով միայն մեր վստահելի թիմին։ Մենք երբեք չենք վաճառում, չենք տարածում և չենք տրամադրում ձեր տվյալները երրորդ կողմերին՝ գովազդային նպատակներով։

4. Երրորդ կողմի ծառայություններ

Վճարումները իրականացվում են անվտանգ, վստահելի համակարգերով (օրինակ՝ idram), որոնք ունեն իրենց գաղտնիության քաղաքականությունը։ Խորհուրդ ենք տալիս ծանոթանալ նաև դրանց պայմաններին։