Վերադարձ / Փոխանակում
Փոխանակման և Վերադարձի Քաղաքականություն
Համաձայն ՀՀ կառավարության 2002 թ․ հունվարի 30-ի N 77 որոշման՝ թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված զարդերը վերադարձի և փոխանակման ենթակա չեն։
Այնուամենայնիվ, մեր առաջնահերթությունն է Ձեր լիարժեք գոհունակությունը մեր արտադրանքից և սպասարկումից։ Ձեր դրական փորձառությունն ապահովելու նպատակով մենք առաջարկում ենք հետևյալ հաճախորդամետ փոխարինման լուծումը․
Փոխարինման Հնարավորություն
Ժամկետ․
Գնումից հետո՝ մինչև 7 օրվա ընթացքում
Պայմաններ․
-
Զարդը պետք է լինի անօգտագործված
-
Պիտակները և բնօրինակ փաթեթավորումը պետք է պահպանված լինեն
-
Անհրաժեշտ է ներկայացնել ՀԴՄ կտրոնը
Փոխարինման Տարբերակներ
-
Հնարավոր է փոխարինել ցանկացած այլ զարդով։
-
Ավելի թանկ զարդ ընտրելու դեպքում՝ գնային տարբերությունը վճարվում է հաճախորդի կողմից։
-
Ավելի էժան զարդ ընտրելու դեպքում՝ գնային տարբերությունը չի վերադարձվում։
Նշում․
Փոխարինման հետ կապված առաքման ծախսերը կրում է հաճախորդը։
Արտադրական Թերություն
Եթե հայտնաբերվում է արտադրական թերություն, ապա գնման օրվանից 14 օրվա ընթացքում զարդը ենթակա է անվճար փոխարինման կամ վերանորոգման։